«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը

28/06/2021

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը:

«Հիշեցնենք`

պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա,

եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը,

 ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության,

 հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա,

1-ին դեղաչափից հետո՝ մինչ իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել,

2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն»։