«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՀԿ-ն օգնություն չի ցուցաբերել Ղազախստանում հարձակման ենթարկված լրագրողներին․ Զախարովա

08/01/2022

Ղազախստանում լրագրողները հայտնվել են անկարգությունների մասնակիցների թիրախում, սակայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով և իրական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է մի քանի օրինակ, այդ թվում՝ հարձակումը Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, որի ժամանակ, ըստ Զախարովայի, մոտ 500 հանցագործ, ովքեր զինված են եղել, «ջարդել են ամեն ինչ իրենց ճանապարհին»։
«Եվ ահա ամենահետաքրքիրը. Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ոչ ոք անգամ չի հարցրել «Միր»-ի և այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրի մասին, առավել ևս որևէ իրական օգնություն: Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։