«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը հայտնել է, թե ինչ պայմանով է պատրաստ բանակցել Թուրքիայի հետ

15/09/2020

Աթենքում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի միջև։ Միշելը Հունաստան է այցելել Աթենքի և Անկարայի միջև սրվող լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, եթե վերջինս շարունակի ճգնաժամի ապաէսկալացիային ուղղված քայլեր կատարել։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական հետազոտական նավը վերադարձել էր Թուրքիայի տարածքային ջրեր։ Հունաստանը թուրքական հետազոտական նավի վերադարձը Անթալիա անվանել էր կողմերի միջև լարվածությունը նվազեցնելուն ուղղված դրական քայլ։

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներն էլ հավակնություններ ունեն Միջերկրականի արևելյան մասում հայտնաբերված էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Լարվածությունն աճել էր օգոստոսին, երբ Անկարան հետազոտական նավ էր ուղարկել՝ քարտեզագրելու նավթի և գազի հնարավոր արդյունահանման վայրերն այն ջրերում, որոնց հանդեպ հավակնություններ ունեն թե՛ Հունաստանը, թե՛ Կիպրոսը և թե՛ Թուրքիան։