«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները կքննարկեն ՌԴ-ի դեմ նոր հնարավոր պատժամիջոցները. Bloomberg

08/05/2022

«Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդները կիրակի կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցների սահմանումը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Հանդիպումը կանցկացվի առցանց ձեւաչափով եւ երկրներին հնարավորություն կտա ցանկացած պատժամիջոցային փաթեթ մշակել, ընդգծել է աղբյուրը:

Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդերը կիրակնօրյա վիրտուալ հանդիպումը կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: