«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավանեսյանը՝ Հայաստանում հնդկական «դելտա» շտամի վերաբերյալ

09/07/2021

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ կորոնավիրուսի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդադարձավ նաև վիրուսի նոր շտամերին։

Նա ասաց, որ բոլորին է մտահոգում է վիրուսի անընդհատ շրջանառության ու պարբերաբար մուտացման հանգամանքը, որի արդյունքում այն ձեռք է բերում նոր հատկանիշներ, որը նկատելի է եղել անգլիական և հնդկական շտամերի դեպքում։

Ավանեսյանի խոսքով՝ հնդկական «դելտա» շտամն առանձնանում է հիվանդության ընթացքի բարդությամբ։

Ըստ պաշտնոյայի՝ «Դելտա» շտամի դեպքեր գրանցվել են արդեն Ռուսաստանում և Վրաստանում։ Հայաստանում էլ ժամանակ առ ժամանակ իրականացվում են ընտրանքային հետազոտություններ։

Անավեսյանը նշեց, որ երբ հայտնաբերեն Հայաստանում հնդկական շտամը, ապա այդ մասին կներկայացնեն հանրությանը։