«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ․ հաստատվել է վարակման 585 նոր դեպք

16/03/2021

Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է: