«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվածների օրական աճը գերազանցել է 60 հազարը

14/04/2021

Թուրքիայի առողջապահության նախարարությունը կրկին գրանցել է պանդեմիայի ողջ ընթացքում ռեկորդային օրական աճ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի՝ ավելի քան 62 հազար:

«Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 310 420 թեստ, հայտնաբերվել է 62 797 դեպք [կորոնավիրուսով վարակման]։ Մահացել է 279 մարդ։ Այժմ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 34 734, իսկ վարակվածների թիվը՝ ավելի քան 4 մլն», - նշվում է Առողջապահության նախարարության ամենօրյա ամփոփագրում։ Ապաքինվել է 3,48 մլն մարդ, հավելել են գերատեսչությունում։

Նախորդ հակառեկորդը հանրապետությունում գրանցվել էր մեկ օր առաջ (59 187 վարակակիր)։