«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը կոչ է արել 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին

01/04/2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խումբը կոչ է արել Հայաստանին ու Արցախին ավելի քան 100 միլիոն դոլարի աջակցություն ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերիչ պատերազմից հետո։ Նախագծի վրա աշխատում են կոնգրեսականներ Բարբարա Լին և Հոլ Ռոջերսը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։

Նախագծով առաջարկվում է 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում չպայթած զինաթերքի վնասազերծման ծրագրին, ևս 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանության աջակցության համար։

Նրանք կոչ են անում նաև դադարեցնել Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցանկացած աջակցություն մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի և Արցախի դեմ բոլոր հարձակումները։