Չեչնիայում ոստիկանների դեմ իրականացված ահաբեկչության ժամանակ մահացել է երեք մարդ
29/12/2020
Ահաբեկչական հարձակում Չեչնիայի մայրաքաղաքում: Դանակներով զինված երկու ահաբեկիչներ հարձակում են գործել Գրոզնիի ոստիկանության բաժնի վրա՝ փորձելով զենք խլել իրավապահներից: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Զինված բախման ժամանակ Չեչնիայի իրավապահները երկու ահաբեկչին էլ ոչնչացրել են: Սակայն, մահացել է նաև մեկ ոստիկան, ևս մեկն էլ վիրավորվել է, որի վիճակը կայուն է:
Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am