«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է 10 հումանիտար միջանցք բացելու մասին

26/03/2022

Ուկրաինայի իշխանությունները շաբաթ օրը՝ մարտի 26-ին, խաղաղ բնակիչներին տարհանելու են տասը հումանիտար միջանցքներով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Այս պահին համաձայնեցված է տասը հումանիտար միջանցք»,- ասել է փոխվարչապետը տեսաուղերձում: Վերեշչուկի տվյալով՝ հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից մինչև Զապորոժիե, ինչպես նաև Կիևի և Լուգանսկի մարզերում:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը նշել էր, որ ռուսական կողմն ամեն օր բացում է և կշարունակի բացել հումանիտար միջանցքներ Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով՝ խաղաղ բնակիչների դուրս գալու համար: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը չի համաձայնեցրել ոչ մի միջանցք դեպի Ռուսաստան։