Հադրութի շրջանի բազմազավակ ընտանիքների համար կկառուցվեն բնակարաններ
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը՝ նշելով, որ 10 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են. բնակարանների կառուցումը կիրականացվեն Հարթաշեն, Հայկավան, Ջրակուս, Ակնաղբյուր համայնքներում:
Ըստ Կ. Պետրոսյանի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, բացի վերոնշյալից, 8 բազմազավակ ընտանիք ևս կապահովվեն բնակարաններով:
«Շրջանում ունենք 36 բազմազավակ ընտանիք: Նրանց խնդիրներն օր առաջ լուծելու ուղղությամբ տարվում են մի շարք աշխատանքներ: Ի դեպ, Հադրութում մոտ օրերս կմեկնարկի երկհարկանի 9 բնակարանանոց շենքի կառուցման աշխատանքները. այն նախատեսված է շահագործման հանձնել 2021 թվականին: Շենքի 3 բնակարանները կհատակացվեն բազմազավակ, իսկ 6-ը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այս տարվա ընթացքում արդեն մեկ բնակարան ենք հատկացրել բազմազավակ ընտանիքի, մեկն էլ՝ ընթացքի մեջ է»,- մասնավորապես ասել է շրջվարչակազմի ղեկավարը: