«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել

08/01/2022

Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

«Երկրի մի շարք շրջաններում իրականացված ահաբեկչական իրադարձությունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի հետ կապված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,-ասվում է Ուալիի տարածած հաղորդագրության տեքստում: