«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն ապրիլի 24-ին կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ԶԼՄ-ներ

22/04/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածներն անվանել Ցեղասպանություն։ Այս մասին հաղորդում են ամերիկյան հեղինակավոր New York Times և The Wall Street Journal պարբերականները՝ հղում անելով ներքին քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին։
Ըստ աղբյուրների՝ Բայդենը նման հայտարարություն կանի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Պաշտոնյաները միևնույն ժամանակ նշել են, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել, և ԱՄՆ նախագահը կարող է խորհրդանշական հայտարարությունը հրապարակել նաև՝ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու, ինչպես արել են նրա նախորդները։
Պարբերականները հաղորդում են, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։
Reutres գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Բայդենի բառերն օրինական ուժ չունեն և միայն կվնասեն երկու երկրների հարաբերությունները։