«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոնբասի շուրջ բանակցություններն առանց Զելենսկու խուճապի առիթ չեն. փոխվարչապետ

02/04/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, խուճապի պատճառ չէ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ փոխանցում է Новости Донбасса-ն:

Ըստ փոխվարչապետի, Ուկրաինայի համար կարևոր է, որ որոշումները կայացվեն Ուկրաինայի մասնակցությամբ, իսկ քննարկումը կարող է լինել ցանկացած ձևով: Նա վստահեցրել է, որ միջազգային վարվելակարգի խախտում չի եղել և խորհուրդ է տվել դրանից խնդիր չսարքել: Ռեզնիկովի կարծիքով՝ բավական է այն, որ Ուկրաինան Գերմանիայի և Ֆրանսիայի օրակարգում է:

Մարտի 30-ին Պուտինը տեսակապի միջոցով Մերկելի և Մակրոնի հետո բանակցությունների ժամանակ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը և հակամարտության կարգավորման հարցում կարևորել է Կիևի ուղիղ երկխոսությունը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հետ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան