Համաշխարհային բանկի հետ կնքված նոր համաձայնագրով ևս մոտ 25 մլն 415 հազար եվրո կուղղվի համայնքների զարգացմանը
03/08/2021
Լոռի բերդ խոշորացված համայնքը պետական ծրագրերով կարողանում է լուծել ոչ միայն սեփական խնդիրները, նաև ձեռք բերած գյուղտեխնիկայի շնորհիվ հավելյալ եկամուտ ստանալ։
ՏԿԵՆ ՀՏԶՀ-ի միջոցով և Կառավարության ու Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով Լոռի բերդ համայնքը ընդհանուր առմամբ ստացել է 147 միլիոն դրամ:
Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ Կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով ևս մոտ 25 մլն 415 հազար եվրո կտրամադրվի համայնքների զարգացման նպատակով:
Նոր ֆինանսավորումը թույլ կտա առաջին բաղադրիչով իրականացնել 20 միկրոծրագիր, երկրորդով՝ 35 ենթածրագիր:
Ծրագրի շահառու են Հայաստանի 35 խոշորացված համայնքներ: