ԱՄՆ-ում արդեն կարող են մարդկանց գնդակահարությամբ մահապատժի ենթարկել
28/11/2020
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է կատարել մահապատժի իրագործման գործընթացում՝ ընդլայնելով իրագործման տարբերակները: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Հիմա արդեն դաշնային մակարդակով դատապարտված հանցագործներին տեղի իշխանությունները կարող են մահապատժի ենթարկել ոչ միայն մահացու ներարկման միջոցով, այլ նաև գազային խցիկում, էլեկտրական աթոռի վրա կամ գնդակահարությամբ:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 24-ից: