«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. ԱՊՀ գլխավոր քարտուղար

07/02/2024

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն: Ուրախ կլինենք, եթե համաձայնագրի ստորագրման մասին հայտարարությունները հաջողությամբ պսակվեն», - ասել է Լեբեդևը։
Նշենք, որ ԱՊՀ գլխավոր քարտուղար և ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևն այս օրերին Ադրբեջանում է՝ հետևելով արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքին: