«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լիբանանը հայտարարել է պետության եւ Կենտրոնական բանկի սնանկության մասին

04/04/2022

Լիբանանի փոխվարչապետ Սաադեհ ալ-Շամին երկուշաբթի հայտարարել է պետության եւ Կենտրոնական բանկի սնանկության մասին։

Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Սաադեհն ասել է, որ կորուստները կբաշխվեն պետության, Banque du Liban-ի, բանկերի եւ ավանդատուների միջեւ:

Նա հավելել է, որ վնասների բաշխման կոնկրետ տոկոս չկա։

«Ցավոք, պետությունը սնանկ է, ինչպես Banque du Liban-ը, եւ մենք ուզում ենք արդյունքի գալ, իսկ կորուստներն առաջացել են տասնամյակներ շարունակ վարվող քաղաքականության պատճառով, եւ եթե մենք ոչինչ չանեինք, ապա կորուստները շատ ավելին կլինեին»,- ասել է նա։

«Կա մի փաստ, որը չի կարելի անտեսել, եւ մենք չենք կարող ապրել ժխտողական վիճակում, եւ մենք չենք կարող բացել (բանկային) կանխիկացումներ բոլոր մարդկանց համար, եւ ես կցանկանայի, որ մենք նորմալ վիճակում լինեինք»,- հավելել է փոխվարչապետը։

Ավելի քան երկու տարի է՝ Լիբանանը տառապում է ճգնաժամից, որը ժամանակակից դարաշրջանում աշխարհի ամենալուրջ տնտեսական կոլապսներից մեկն է։

Կոլապսն սկսվել է 2019թ․ հոկտեմբերին եւ աղքատության մեջ գցել երկրի բնակչության ավելի քան 75 տոկոսին։

Լիբանանյան լիրան արժեզրկվել է ավելի քան 90 տոկոսով, հաղորդում է Egypt Independent-ը: