«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խորհրդակցություններ Թուրքիայի ու Եվրամիության միջև

24/06/2021

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել:
Ըստ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարության՝ դա եղել է կողմերի միջև ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող 6-րդ խորհրդակցությունը:
Թուրքիայի կողմից մասնակցել է արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերի վարչության պետի տեղակալ Գյուլին Դինչը, իսկ ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին հարաբերությունների ծառայության համատեղ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիեն:  Խորհրդակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Աղբյուր՝ ermenihaber