Ռուսական նավթի եւ գազի ներմուծումից հրաժարվելը վտանգի տակ կդնի Գերմանիայի տնտեսական եւ սոցիալական կայունությունը
Ռուսական նավթի եւ գազի ներմուծումից հրաժարվելը վտանգի տակ կդնի Գերմանիայի տնտեսական եւ սոցիալական կայունությունը։ Այս մասին Die Zeit-ին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է, որ Գերմանիան որքան հնարավոր է շուտ դադարեցնի ռուսական նավթի ու գազի ներմուծումը, սակայն դա անմիջապես հնարավոր չէ։ «Եթե ես հետեւեի իմ սրտին, ամեն ինչի նկատմամբ անհապաղ էմբարգո կսահմանվեր»,- ասել է նա՝ հավելելով, որ նորմալ տնտեսական հարաբերություններ չեն կարող լինել Ռուսաստանի հետ, որի կառավարությունը «հանցավոր պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ»։ «Այդ պատճառով Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից ու գազից»,- ասել է նա՝ հավելելով, որ նման քայլը կվտանգի Գերմանիայի տնտեսական ու սոցիալական կայունությունը։ «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասել է նա։