«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վարչապետի որոշումը՝ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետությունում սուգ հայտարարելու մասին

15/12/2020

Ինչպես արդեն հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։

Վարչապետի դեկտեմբերի 14-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է․

« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարել սուգ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի
պահանջների կատարումը»։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, կանցկացվեն հիշատակի այլ միջոցառումներ։