3 «օրենքով գողի» գործ ուղարկվել է դատարան
03/05/2021
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կանգ չի առնելու և ավելի է ամրապնդվելու՝ համապատասխան դատական պրակտիկայի ձևավորումից հետո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այս արարքների քրեականացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի ընթացքում նշված հանցատեսակներով 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերով 20 անձից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»: