«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանին՝ Երասխի հատվածում կայունացել է իրադրությունը. ՀՀ ՊՆ

06/08/2021

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ, նույն օրվա կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո, կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ 

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել էր միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։