«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվլախյան հանդիպումից հետո Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա

22/09/2023

Ավարտվել է Ադրբեջանի Եվլախ քաղաքում կազմակերպված հանդիպումն Արցախի Հանրապետության պատվիրակության և Բաքվի ներկայացուցիչների միջև՝ քննարկելու «ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ» հարցերը։

«РИА Новости»-ին, հղում անելով «Reuters»-ին, գրում է, որ հանդիպումից Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:

Հիշեցնենք, որ արցախյան կողմից բանակցություններին մասնակցել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։ 

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն էլ հանդիպումից հետո ասել  է, որ դժվար է ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից: Չի կարելի սպասել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- «Sky News Arabia»-ի եթերում ասել է նա։

Ամիրբեկովը նաև ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին։

«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը... Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա, երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը»,- ասել է նա։

Նրա խոսքով` երկրների միջև խաղաղության պայմանագիրը կպարունակի 5 կետ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մասնավորապես, երկու երկրները պարտավոր կլինեն չմիջամտել միմյանց գործերին։ «Մենք խաղաղության համաձայնագրի նախագիծը հանձնել ենք հայկական կողմին, սպասում ենք նրանց արձագանքին»,- ասել է Ամիրբեկովը։

Նրա խոսքով, Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանավորվածություն չի պահանջվում։
https://www.ermenihaber.am/