ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատեց Վահե Դանիելյանին
28/10/2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահե Դանիելյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար
սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ: