«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է խաղաղության, հակամարտության ավարտի մասին, իսկ մյուս կողմից հնչեցնում սադրիչ և անթույլատրելի հայտարարություններ․ Հայրապետյան

01/04/2021

Ադրբեջանի նախագահի`ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հավակնությունների վերաբերյալ հայտարարություններն անթույլատրելի են։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Երեկ կրկին հրապարակայնորեն հայտնվեց Ալիևի նոր հայտարարությունը Սյունիքի վերաբերյալ, և կրկին Ադրբեջանի նախագահը տարածքային հավակնություններ է ներկայացրել ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Փաստացի Ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է խաղաղության, հակամարտության ավարտի մասին, իսկ մյուս կողմից հնչեցնում սադրիչ և անթույլատրելի հայտարարություններ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վերաբերյալ»,- ասաց Հայյրապետյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված պատգամավորներն իրենց միջազգային գործընկերներին տեղյակ պահեն Ալիևի հայտարարությունների մասին։ 

Հայրապետյանը նշեց, որ հույս ունի` Ալիևի հայտարարությունները համապատասխան արձագանքի կարժանանան միջազգային գործընկերների կողմից։