«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիան կաջակցի ՌԴ-ից ածխի ներմուծումից աստիճանաբար հրաժարվելուն

05/04/2022

Գերմանիան կաջակցի Ռուսաստանից ածխի ներմուծման Եվրամիության էմբարգոյին, եթե այն աստիճանաբար մտցվի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրին։
«Գերմանիան կաջակցի ԵՄ-ի ածխի ներմուծման էմբարգոյին՝ աստիճանաբար հրաժարվելու դեպքում», – ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, գրել էր, որ Եվրամիության դեսպանները ծրագրում են ապրիլի 6-ին քննարկել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։
Ըստ պարբերականի՝ նոր սահմանափակումները կարող են ներառել լրացուցիչ անհատական պատժամիջոցներ, ռուսական նավերի կողմից Եվրամիության նավահանգիստների օգտագործման արգելք, արտահանման նոր սահմանափակումներ և էներգակիրների մատակարարման էմբարգո։
Ըստ այլ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ Եվրամիության պատժամիջոցների նոր՝ 5-րդ փաթեթը կարող է առնչվել ինքնաթիռների լիզինգին, ավիավառելիքի ներմուծմանն ու արտահանմանը, պողպատի արտադրանքին և շքեղության ապրանքներին։ Սակայն Եվրոպական միությունում նախկինի պես տարաձայնություններ կան այն հարցում՝ արդյոք հարկավոր է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթում ներառել էներգակիրների ներկրման արգելքը։