Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1400 փախստական է վերադարձել իրենց տները Ստեփանակերտում
03/12/2020
2020 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող ավտոբուսները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է հասցվել 1479 մարդ: Ավտոբուսներն ուղեկցվում էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության կողմից:
Շփման գծով շարժվող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները:
Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել վելի քան 28 հազար փախստական: