«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց». Արմեն Մուրադյանը՝ բժշկի հուշերից

07/12/2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրաշարժից անցել է 32 տարի... Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով...
«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:
Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր՝ կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»:
 

mamul.am