«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 800 փախստական․ ՌԴ ՊՆ

14/12/2020

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 800 փախստականներ։

«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 825 մարդ: Ավտոբուսներին ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը և ռազմական ոստիկանությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում և 23 դիտակետերում վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 38300 փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական ​​բնակության վայրեր: