«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան կարող է կապիտալի վերահսկողություն սահմանել, եթե լիրայի վրա ճնշումը մեծանա․

09/06/2022

Թուրքիան կարող է կապիտալի վերահսկողություն սահմանել, եթե լիրայի վրա ճնշումը մեծանա։ Այս մասին հայտնել է S&P Global վարկանիշային գործակալությունը։

Այս տարի լիրան դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի գրեթե մեկ քառորդը։ 2021 թվականին այն ընկել է 44 տոկոսով, ինչը կառավարությանը դրդել է դեկտեմբերին ներդնել լիրայով դեպոզիտներ՝ խնայողությունները պաշտպանելու համար:  

«Սա դեռ բազային մակարդակ չէ, բայց ես կարծում եմ, որ ռիսկը մեծանում է»,-ասել է S&P-ի վերլուծաբան Մաքսիմ Ռիբնիկովը:

Հինգշաբթի լիրայի փոխարժեքը նվազել է 0,4 տոկոսով՝ հասնելով 17,21 դոլարրի մեկ դոլարի դիմաց՝ չորրորդ օրն անընդմեջ նվազելով: