«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է․ «Հայաստանի Հանրապետություն»

24/03/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պատմությունը հիմնականում կրկնվում է տարբեր ձեւաչափերով այլ համատեքստում, բայց չեն փոխվում երկրների եւ տերությունների հիմնական շահերն ու հետաքրքրությունները։ Առանձին դեպքերում մեծ երկրների միջեւ փոքրիկ «սիրավեպերը» վտանգավոր են դառնում փոքր երկրների համար։ Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում մենք միշտ տուժել ենք եւ դրանից դասեր, այնուամենայնիվ, չենք քաղել։ Փաստն այն է, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, Թուրքիան էլ՝ նույնն է ինչ նախկինում եւ մնալու է այդպիսին։ Այդ մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը։

Պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով, Ռուսաստանում լավ գիտակցում են, որ ինչ-որ պահի իրենց շահերը բախվելու են Թուրքիայի հետ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պովոլժեում, որտեղ ապրում է մուսուլմանական ստվար բնակչություն։ Այսօր Թուրքիան ձգտում է առաջնորդ պետության դերը ստանձնել մուսուլմանական, թյուրքական աշխարհում եւ թելադրել իր խաղի կանոնները։ Այս ուղղությամբ բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում...»: