«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհ «Էրմիէլ» խանութում. այրվել են դրամարկղ, տնտեսական իրեր և ցուցափեղկ

24/11/2020

Նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Էրմիէլ» խանութում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրմիել» խանութ-սրահի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00:50-ին: Այրվել են դրամարկղ, տնտեսական իրեր և ցուցափեղկ (մոտ 20 քմ)։