«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայ-չինական հարաբերությունների չբացահայտված ներուժը

12/06/2020

«Չինաստանում ընդունված «Քաղաքացիական կոդեքսը» հավակնում է ուղեցույց դառնալ երկրում ապրող բոլոր մարդկանց համար՝ սկսած նրանց ծննդյան օրից մինչեւ մահ։ Այստեղ խոսվում է մարդու իրավունքներն ամրապնդելու մասին: Այն անդրադառնում է ընտանեկան կյանքում հավասարությանը, անհատների ունեցվածքի պահպանությանը, բնակիչների տվյալների պաշտպանությանը, խոսվում է սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու, բնապահպանական խնդիրներին առավել ուշադրություն դարձնելու եւ այլ հարցերի մասին։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Չինաստանի համար շատ կարեւոր տարի է, քանի որ երկրի հեռահար նպատակներից մեկն է մինչեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության ստեղծման 100-ամյակը՝ 2021 թվականը, հասարակության համար ապահովել բարեկեցիկ կյանք եւ հաղթահարել աղքատությունը։ «Այս տարին դժվար սկսվեց չինական տնտեսության համար, քանի որ կորոնավիրուսի պատճառով այն մի քանի ամիս կաթվածահար վիճակում էր»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին, Մ. Սահակյանը նկատեց, որ դրանք հնարավոր է զարգացնել թե՛ ռազմարդյունաբերության, թե՛ այլ ոլորտներում․ «Չինաստանն այսօր այն երկիրն է, որը փորձում է հնարավորինս լայն համագործակցություն սկսել այլ երկրների հետ, սրանից օգտվել է պետք։ Հատկապես պետք է փորձենք օգտագործել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները, քանի որ հստակ պայմանավորվածություն կա համակցելու ԵԱՏՄ-ն եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»։

Նյութը` Armenpress