«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

24/04/2021

Այս պատմությունը հորինված չէ, սա սարսափ ֆիլմի ռեժիսորի երևակայության արդյունք չէ, այլ իրականություն է, որին 1915 թվականին բախվեց փոքրիկ հայուհին։ Sputnik Արմենիան ներկայացնում է մի աղջկա իրական պատմություն, որին հաջողվել է սարսափելի մսաղացի մեջ ողջ մնալ։

Ռաքել Միքայելյանն այն մարդկանցից է, որոնց հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-ին նա 8 տարեկան էր։ Ռաքելը վերապրել է տեղահանությունը, հալածանքները, հարազատների կորուստը։ Եվ գոյատևել է։ Որքան էլ պարադոքսալ է, նա ինչ-որ իմաստով իր փրկությունը գտել է հայկական կոտորածի գաղափարախոսներից մեկի՝ բժիշկ Մեհմեդ Ռեշիդի տանը։

Ռաքելի պատմությունը պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվներում: Այն մեզ է հասել Ստամբուլում հայտնի հայ դերձակ Սրբուհի Գրիգորյանի շնորհիվ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում թանգարանի մարքեթինգի բաժնի համակարգող Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ Գրիգորյանն առանցքային դերակատարություն է ունեցել Ռաքելի կյանքում, քանի որ հենց նրան է հաջողվել փրկել Ռեշիդ բեյի ընտանիքում ապրող աղջկան: Թանգարանի արխիվներում պահվում է նաև Ռաքելի միակ լուսանկարը։

«Այստեղ նա 15 տարեկան է, արդեն ամուսնացած է ու փոխել է անունը։ Այժմ նրա անունը Ազատուհի է», - ասաց Հախվերդյանը:

Արթնացավ դժոխքում․․․

Մկրտչյանների ընտանիքն ապրում էր Յոզղաթում (քաղաք կենտրոնական Թուրքիայում)։ 1915 թվականին Ռաքելի հորը՝ Հակոբին, զորակոչեցին, որ միանա Օսմանյան կայսրության բանակին։ Այդ առավոտ 8-ամյա աղջիկը հորը վերջին անգամ էր տեսնում։ Շուտով քաղաքի բոլոր հայերը ստիպված եղան լքել իրենց տները։ Ռաքելը, նրա մայրը, 16-ամյա եղբայրը՝ Վահանը, ավագ քույրը՝ Լուսնթագը և 8-ամսյա Ռամիլան հայերի քարավանի հետ գնացին դեպի անհայտություն։

«Դադարը կազմակերպվել էր Քելլեր Թերեսի անունով տեղանքում։ Ավելի ուշ պատմաբաններն այդ վայրը հայերի գերեզմանոց են անվանել, քանի որ քչերին է հաջողվել այնտեղից ողջ դուրս գալ», - ասաց Հախվերդյանը։

Աղջկա ընտանիքը բացառություն չէր։ Դադար տալուց անմիջապես հետո թուրք զինվորները Ռաքելի եղբորն ու մյուս պատանիներին տարան անհայտ ուղղությամբ։ Շուտով եկան նրանց քույրերի՝ փոքր աղջիկների հետևից։

Թուրքերն իրենց համար անմարդկային «զվարճանք» էին հորինել։ Նրանք սպանել էին տղաներին, մարմիններին ցեխ ու մոխիր քսել ու նրանց քույրերին բերել, որ իրենց ձեռքերով մաքրեն մեռելներին ու գտնեն իրենց եղբայրներին։ Նրանք, ովքեր չէին հնազանդվում, արժանանում էին հարազատների ճակատագրին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: