«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Apple-ում խոստացել են սմարթֆոնը հագեցնել ավտոմեքենայի վիրտուալ բանալու գործառույթով

23/06/2020

Ամերիկյան Apple ընկերությունը Համաշխարհային մշակողների համաժողովին (WWDC) հունիսի 22-ին ներկայացրել է iPhone սմարթֆոններն ավտոմեքենայի համար վիրտուալ բանալու վերածելու գաղափարը: Այս գործառույթը հասանելի կլինի Tesla Model 3 էլեկտրական ավտոմեքենաների եւ գերմանական ավտոհսկայի նոր BMW 5 ավտոմեքենաների տերերին, որոնք վաճառքի կհանվեն 2021 թվականին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նորամուծությունն ավտոմեքենաների սեփականատերերին հնարավորություն կտա բացել եւ փակել իրենց ավտոմեքենաները iOS 14 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակով եւ նույնիսկ՝ նախկին iOS13-ի: Դրա համար անհրաժեշտ է օգտվել Apple Wallet ծրագրով, որը թույլ է տալիս վիրտուալ բանալի ստեղծել ավտոմեքենայի համար եւ նույնիսկ ուղարկել դրանք iMessage հավելվածի միջոցով, որը նախատեսված է Wi-Fi կամ բջջային ինտերնետի միջոցով iOS սարքերին տեքստային եւ մուլտիմեդիա հաղորդագրություններ ուղարկելու համար: Այլ կերպ ասած, օգտագործողը կարող է թույլ տալ իր ընտանիքի անդամներին, ծնողներին, ընկերներին կամ չափահաս երեխաներին օգտագործել իր ավտոմեքենան: Սա թույլ է տալիս չդիմել ավտոմեքենայի բանալիների ֆիզիկական դուբլիկատներին:

Այս տեխնոլոգիան ներկառուցված է սմարթֆոնի UWB U1 միկրոպրոցեսորի մեջ: Այն ավտոմեքենային թույլ է տալիս հայտնաբերել iPhone-ը որոշակի հեռավորության վրա՝ չնայած այն խոչընդոտներին, որոնք առաջանում են, երբ օբյեկտը գտնվում է պայուսակի կամ պորտֆելի խորքում: Apple-ն իր առջեւ խնդիր է դնում ժամանակի ընթացքում վիրտուալ ավտոբանալու գործառույթը համատեղելի դարձնել բոլոր մակնիշների ավտոմեքենաների հետ:

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am