«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հակոբ Տեր-Խաչատրյանը կարևորել են հետպատերազմական Արցախում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը

21/04/2021

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։

Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։