«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի 10000-ից ավել դեպք մեկ օրում ՌԴ-ում

25/10/2020

Ռիա նովոստի-ն հայտնում է, որ  Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 16 710-ով:

Վարակվածների ավելի քան 26 տոկոսի մոտ հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանշանների: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 229 հոգի, իսկ առողջացածների թիվը 7704 է:

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, համավարակի այս ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է ավելի քան 1.5 մլն մարդ, իսկ մահացածների թիվն անցել է 26 հազարը: