Կորոնավիրուսի 10000-ից ավել դեպք մեկ օրում ՌԴ-ում
25/10/2020
Ռիա նովոստի-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 16 710-ով:
Վարակվածների ավելի քան 26 տոկոսի մոտ հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանշանների: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 229 հոգի, իսկ առողջացածների թիվը 7704 է:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, համավարակի այս ընթացքում երկրում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է ավելի քան 1.5 մլն մարդ, իսկ մահացածների թիվն անցել է 26 հազարը: