«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները

21/06/2021

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները:
Կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը Infocom-ի հետ զրույցում անդրադառնալով արդյունքներին ասաց. «Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է եւ ժողովուրդը չի կարող սխալվել»:
Նշենք, որ «Ազատական» կուսակցությունը ստացել է 14.923 ձայն կամ ձայների 1,15 տոկոսը: