«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից. Ռուսաստանում ՀՀ դեսպան

27/01/2023

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի տարածաշրջան կատարած այցից հետո, չստորագրվեց, քանի որ հայկական կողմը ցանկանում էր այն վերջնական տեսքի բերել։ Այն մշակման փուլում է»,- նշել է դեսպանը։

Նա հերքել է նաև որոշ քաղաքագետների և ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ՀՀ-ին հանել ՀԱՊԿ-ից․

«Վարչապետն արդեն նշել է, որ կազմակերպությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը, մեր հարաբերությունները խորանում են, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային կազմակերպությունների, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Ուստի այս ամենը մարդկանց հայտարարություններ են, որոնք չեն հասկանում մեր հարաբերությունները»։