«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է հոսանքահարված երեխաների մահվան հանգամանքները

02/07/2021

ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հունիսի 17-ի ժամը 20.15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, որոնք վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 22-ի ժամը 06:20-ին 12-ամյա տղան մահացել է: Հունիսի 25-ի ժամը 05:00-ին 11-ամյա տղան նույնպես մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նշանակվել են դիակներիի դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: