«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահացել է ֆրանսիացի հայտնի գործարարը

03/10/2021

Ֆրանսիացի գործարար և քաղաքական գործիչ Բեռնար Տապին մահացել է 78 տարեկանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ֆրանսիական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տապի ընտանիքի հայտարարությունը:
«Դոմինիկ Տապին և նրա երեխաները կիրակի՝ հոկտեմբերի 3-ին, ցավով հայտնում են Բեռնար Տապիի մահվան մասին»,- հայտնում է հեռուստաալիքը՝ նշելով, որ ձեռնարկատերը մահացել է քաղցկեղի դեմ 4 տարի պայքարելուց հետո: Վերջինս կյանքից հեռացել է ընտանիքի անդամներով շրջապատված:
Բեռնար Տապին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր է: 1992 թվականին նշանակվել է քաղաքների հարցով նախարար: 1986-1994 թվականներին եղել է «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի նախագահը, 1990-1993 թվականներին եղել Adidas ընկերության սեփականատերը: