«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի կողմից ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատները քննության փուլ են մտնում

02/07/2021

Ռազմագերիների, անհետ  կորած անձանց կամ ենթադրյալ գերեվարված  280 անձի վերաբերյալ Հայաստանը  հրատապ միջոց կիրառելու խնդրանք է ներկայացրել ՄԻԵԴ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ՄԻԵԴ- ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  Նրա խոսքով՝ 280 անձանց  մի մասը վերադարձել է, մի մասն անհետ կորածներ են, մյուս  մասի նկատմամբ Ադրբեջանում ապօրինի դատավարություններ են ընթանում։

ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ին դիմել է նաև Բաքվում ընթացող դատավարությունների նյութերին ծանոթանալու խնդրանքով։  Կառույցի միջնորդությամբ Ադրբեջանից պահանջվում է  հայկական կողմին հնարավորություն տալ  ծանոթանալու  խայտառակ գործերի նյութերին։

«Ակնկալվում է նաեւ միջամտություն՝ դադարեցնելու այդ շինծու դատավարությունները։ ՀՀ –ն այս  հարցերի պատասխանն ակնկալում է առաջիկայում»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։  

ՀՀ–ի կողմից ՄԻԵԴ է ներկայացվել  նաև միջպետական երկու գանգատ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի»։ Դրանք Մեծ պալատի վարույթում են, ըստ Կիրակոսյանի՝  արդեն մոտենում են  քննության փուլին, առաջիկայում ակնկալվում է ժամկետների սահմանում դատարանի կողմից։ 

Միջպետական գանգատներով  վճիռներն  ակնկալվում են 3–4 տարվա ընթացքում՝ ասաց Եղիշե Կիրակոսյանը։