«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավետիք Իշխանյան. Ցեղասպանություն տեսած ժողովրդի համար Արցախը դարձավ ոչ թե արժանապատվության խորհրդանիշ, այլ բեռ

24/04/2021

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.

«Այսօր  ողջ հայությունը սգում է հայոց ցեղասպանության տարելիցը և անհամբեր սպասում աշխարհի մեծերի կարեկցանքի խոսքերին։ Արդեն տևական ժամանակ է քննարկում են, թե ԱՄՆ նախագահը կարտաբերի «ցեղասպանություն» բառն ու «ու՛խ» կկատաղեցնի Թուրքիային և Ադրբեջանին․․․Եվ մենք լիովին բավարարված կզգանք։

Ցեղասպանություն տեսած ազգը, երբ հրաշքով պետականություն է ձեռքբերում, պետք է իր ողջ ուժերը ներդներ այդ պետությունը հզորացնելու, անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ  ,որպեսզի հետագայում այլևս երբեք հայ ժողովուրդը ոչ միայն ցաղասպանություն, այլև պարտություն չտեսներ։ 

Եվ կարծես մենք այդ հնարավորությունն ունեինք։ Փոխանակ վիրտուալ Սևրի Հայաստան պահանջելու, մենք պետք է աչքի լույսի պես պահպանեինք , հզորացնեինք, բնակեցնեինք ազատագրված Արցախը։ Այդպես էլ չհասկացանք, որ Հայաստանը, հայրենիքը այն սահմանն է, որտեղ կանգնած է հայ զինվորը։

Եվ ցեղասպանություն տեսած ժողովրդի համար Արցախը դարձավ ոչ թե ցեղասպանության բարդույթից ազատվելու և արժանապատվության խորհրդանիշ, այլ բեռ։ Հաղթանակներից անմիջապես հետո,  հայ հասարակության որոշակի շրջանակներ սկսեցին խոսել միակողմանի զիջումների մասին, այդպես էլ չճանաչելով Արցախի անկախությունը։ Եվ վերջապես այս հոգեբանությունը հաղթեց և իշխանության եկած ողորմելիները Արցախը հանձնեցին պատերազմով , տալով հազարավոր զոհեր։ Եվ այսօր այդ ապիկարները դեռևս մնում են իշխանության և դեմքի կեղծ, իբր մտահոգ արտահայտությամբ այցելում Ցեղասպանության հուշահամալիր և «խոնարհվում»։

Տպավորությունն այնպիսին է, որ մենք ոչ թե սիրում ենք հաղթել և հարգանք վայելել աշխարհում, այլ  ողբալ և հրճվել այլոց կարեկցանքից»։