14 տարի անց Մեսսին կրկնել է իր հակառեկորդը
23/12/2021
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կրկնել է իր հակառեկորդը՝ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղում գոլ չխփելով:
Մեսսին արդեն 8-րդ անընդմեջ արտագնա խաղում չի կարողանում գոլ խփել։ Նախորդ անգամ նա նման անհաջող շարք ունեցել էր 2006թ․ սեպտեմբերից 2007թ․ մարտ ընկած ժամանակահատվածում, երբ հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Stats Foot-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին օգոստոսի 10-ին է միացել ՊՍԺ-ին։ Այս ընթացքում բոլոր ակումբային մրցաշարերում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։