«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տիկնիզյանի գործակալը հաստատել է, որ ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային թիրախում է

13/06/2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» տրանսֆերային թիրախում է:

«Մինչև այժմ մեզ մոտ ոչ ոք չի եկել։ Հայտնի է, որ Նաիրը նրանց տրանսֆերային կարճ ցուցակում է»,- Կլյուևի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Metaratings.ru-ի հաղորդմամբ՝ Լա լիգայի ակումբը պատրաստ է երկու միլիոն եվրո առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության համար, սակայն «Լոկոմոտիվը» պատրաստ չէ այդ գումարի դիմաց բաց թողնել 24-ամյա պաշտպանին։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը ռուսական թիմի կազմում անցկացրած 37 խաղում դարձել էր 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

https://www.vnews.am/