«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը

18/01/2022

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հայտնել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը և որ 2025թ. սկսած նախատեսում է ամսական երկու ինքնաթիռ թողարկել:
Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը։
Ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ նախ ընկերությունը կարտադրի չորս նախատիպ, որոնք կօգտագործվեն թռիչքային փորձարկումների ժամանակ։
«Մենք մտադիր ենք սերիական արտադրության առաջին փուլում մեկ տարում արտադրել վեցից յոթ ինքնաթիռ, 2025թ. սկսած ամսական 2 ինքնաթիռ»,-ասել է Քոթիլը:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն անցած շաբաթ հաստատել է Hürjet շարքի արտադրության առաջին փուլը։