Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
02/04/2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ականապատ դաշտերի քարտեզներն իբրև թե չտրամադրելու մեջ։
՛՛Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի ՛՛հրաժարվելը՛՛ (չակերտները-խմբ.) խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև ՛՛Ադրբեջանի տարածքներում՛՛ (չակերտները-խմբ.) լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ այդ երկրի ԶԼՄ-ները հայտնել էին, թե իբր չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա Թերթերում և ևս մեկը՝ օկուպացված Ակնայում (Աղդամ):