«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիշերը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ենթարկվել են մասշտաբային հարձակումների

22/03/2024

Գիշերը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ենթարկվել են մասշտաբային հարձակումների: Հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել «ԴնեպրոՀԵԿ»-ում, Խարկովում վնասվել է ռազմական տեխնիկա վերանորոգող գործարան:

Էներգետիկայի նախարար Գալուշենկոյի խոսքով․ «Ուկրաինայի էներգահամակարգը լույս ուրբաթ գիշերը ենթարկվել է վերջին ժամանակների ամենամասշտաբային գրոհին, վնասվել են երկրի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները, հաղորդման եւ բաշխման համակարգերը»։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ ՝ հարվածները հասցվել են ԱԹՍ-ների, «Իսկանդերների»", «Կինժալների», ինչպես նաև Իքս-101 հրթիռների միջոցով։